Մենք շարունակում ենք քաղաքի մշակութային միջավայրը վերափոխելու, մեզ շրջապատող իրականությունը արվեստով և մշակութային բարձրարժեք ծրագրերով հագեցնելու հանձնառությունը։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ, ներկայացրեց «Սիմֆոնիկ Երևան» ծրագիրը։
Երկու օր շարունակ Երևանի սրտում՝ Ազատության հրապարակում, երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը վայելեցին Տիգրան Մանսուրյանի և Հանս Ցիմմերի լավագույն ստեղծագործությունները։
Օրեր անց էլ Թումանյանի անվան այգում կրկին դասական երաժշտություն է հնչելու՝ Սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան առաջին միջազգային փառատոնի շրջանակներում»,- գրել է Ավինյանը:
Բաց մի թողեք
Անշարժ գույք Ֆրանսիայում, 14 մլն եկամուտ. ի՞նչ է հայտարարագրել ԿԳՄՍ նախարարի տեղակալը
Անասելի, աներևակայելի ցավ եմ ապրում … Հասմիկ Պապյան․ Լուսանկար
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը. Լուսանկար