Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն առաջնահերթ է համարում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և շեշտում, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի անվտանգային համակարգը վտանգի տակ չդրվի։
Շահրամանյանն այս մասին ասաց սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում. «Մենք, տեղահանվելով Հայաստանի Հանրապետություն, որդեգրել ենք մի քաղաքականություն, և ես տեղեկացրել եմ մեր բոլոր պաշտոնյաներին, որ մեզ համար առաջնահերթություն է Հայաստանի անվտանգությունը։ Սա ևս մեր հայրենիքի հիմնական մասն է, և մենք ամեն ինչ պետք անենք, որպեսզի չվտանգենք այն գործընթացները, որոնք հիմա իրականացվում են Հայաստանի իշխանությունների կողմից և չվնասենք անվտանգային համակարգին»։
Նա նշեց, որ իրենք պատրաստ են տարբեր ձևաչափերով հանդիպել և բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ, սակայն ՀՀ իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ փաշինյանի հետ հայաստան գաղթից հետո հանդիպում չի եղել։

Բաց մի թողեք
Ճակատագրական ընտրություն
Հասել է ժամը, ձեր անվաճառելի խոսքն ասեք այս կարևոր փուլում ևս. Բագրատ Սրբազանի կոչը՝ տավուշցիներին
Փաշինյանի ռեժիմը գործում է Բաքվի ռեժիմի ձեռագրով` ֆիզիկական բռնnւթյան է ենթարկում այլախոհներին, կանանց, երիտասարդ աղջիկներին. Մարիաննա Ղահրամանյան