«Սեպտեմբերի 27-ին, ժամը 23։31-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի մշակույթի տան մոտից կրծքավանդակի ձախ կեսի և ազդրի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել ինքնությունը չպարզված երիտասարդի:
Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառուների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակիչ Տիգրան Կ.-ն է: Պարզվել է նաև, որ ժամը 22։40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի հասցեներից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակով հարվածներ էր հասցրել համաքաղաքացի 20-ամյա երիտասարդը:
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 28-ի գիշերը՝ ժամը 03։20-ին, նա ներկայացել է Տարոնի բաժին և խոստովանել, որ վիճաբանության ժամանակ ինքն է ծալովի դանակով հարվածներ հասցրել Տիգրան Կ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Հայտնել է նաև, որ դանակն այնուհետև նետել է Փամբակ գետը:
20-ամյա երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Լոռու մարզի քննչական վարչություն»:






Բաց մի թողեք
Զինված միջադեպ Գորիսում. նռնակի պայթյունի հետևանքով սպանվել են Առուշանյանի վարորդն ու ևս մեկ երիտասարդ
Հայաստանում Տելեգրամով կեղծ օղի են վաճառել ու բռնվել
Արտաշատ խոշորացված համայնքին կվերադարձվի Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյան գյուղի հողամասը