«Արմենիա» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնի շրջանակում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հրաշալի համերգ։
Արամ խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում ներկայացվեցին ժամանակաակից կոմպոզիտորների նույնքան ժամանակակից ստեղծագործությունները․ Տիգրան Մանսուրյան. Ֆանտազիա թիվ 1, որը Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի և անկրկնելի դաշնակահար Հայկ Մելիքյանի մենակատարությամբ։

Ինչպես նաև Արմեն Սմբատյանի Մագաղաթ սիմֆոնիկ պոեմը և Էդուրադ Հայրապետյանի Հուր հուր մեծ թիթեռ 12 մասերից բաղկացած ստեղծագործությունները։
Կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանն ու Էդուարդ Հայրապետյանը ներկա էին դահլիճում և հանդիսատեսի հետ միասին վայելում էին իրենց երկնած ստեղծագործությունների հրաշալի կատարումները։

Կրկնակի հաճելի է, երբ Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը մեկ անգամ չէ, որ իր փառատոններում ու համերգաշարերում անդրադառնում է ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությւոններին ու այդպիսով հնագատում նրանց արդի ժամանակում կատարած աշխատանքն ու ինչու ոչ նաև վաստակը։ Չէ որ այն նաև գուցե առաջին հերթին մեծագույն հաճույք ու խթան է նաև նույն թեկուզ և բազմավաստակ կոմպոզիտորների համար։
Սիմոն Սարգսյան
Տեսանյութում փոքրիկ հատված է Տիգրան Մանսուրյանի Ֆանտազիա թիվ 1, դաշնամուրի եւ նվագախմբի համար ստեղծագործությունից։

Բաց մի թողեք
Երբ աղջիկս դառնում է մեծ․ Նամակ՝ կյանքի բեմ մտնելուց առաջ, Չապլինի ծննդին՝ նրա ոճով
Եվրոպական կինոարդյունաբերությունը մեղմ ուժ է, որը արժե սուբսիդավորել. Օսկարակիր պրոդյուսեր
Աբովյանի վերադարձը հիշողության մեջ՝ կենդանի թանգարանի շնչով. Լուսանկարներ