Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդունել է.
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի ուսումնասիրությունների բաժնի գիտաշխատողներ Սոնա Ներսիսյանին, Նելլի Խաչատուրյանին, Լուսինե Տանաջյանին։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
Վերջիններս ազգագրագիտական հետազոտություն են իրականացնում, ինչի նպատակով այցելություն են կատարում Աթենք և Սալոնիկ քաղաքներ։ Հունաստանում ՀՀ դեսպանությունը աջակցել է հետազոտական աշխատանքներին մեկնարկային փուլում, այդ թվում և Հունաստանի համապատասխան գիտական հաստատությունների հետ կապ հաստատելու գործում։


Բաց մի թողեք
Երկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելու
Ինչ են գնելու 148,5 միլիոն դրամով
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը. Լուսանկար