«Կոնսերվատորիայի միասնական շարժումը» հանդես է եկել հայտարարությամբ` պահանջելով վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու իրավունքը: Խնդիրը վերաբերում է անձրեւաջրերից վնասված Կոնսերվատորիայի տանիքին, որի հետեւանքներին դեռ բախվում են ուսանողները:
«Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տանիքը 2024 թվականի օգոստոսի 28-ին պետք է վերանորոգված լիներ։ Պայմանավորվածությունը, որը կայացել էր ԿԳՄՍՆ-ի, Քաղաքաշինության կոմիտեի եւ «Բիդեք» շինարարական ընկերության միջեւ, խախտվել է։ Օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր. տանիքը դեռ իբր վերանորոգվում է։ Գագիկ Սուրենյանի հայտարարած անձրեւների մասին լուրն անգամ նրանց համար շտապելու կամ ելք գտնելու պատճառ չդարձավ։ Արդյունքում անձրեւը 4-րդ հարկից հասել է 3-րդ եւ մասնակի՝ 2-րդ հարկեր։ Առաստաղը, հատակը, գույքը եւ երաժշտական գործիքներն անձրեւի տակ մնալուց բացի, շարունակում են մնալ խոնավ շենքում։ Նշենք՝ խոնավ պայմաններում գործիքները գնալով կորցնելու են իրենց գործունակությունը՝ դառնալով անպիտան։ Մենք՝ Կոնսերվատորիայի ուսանողներս, նախ պահանջում ենք պարզաբանում՝ տանիքի վերանորոգումը ժամանակին չավարտելու եւ բարձրագույն կրթական հաստատությունը նման ծանր վիճակի հասցնելու համար։
Պահանջում ենք նաեւ շտապ վերանորոգել թե՛ տանիքը, թե՛ փոխհատուցել ձեր բացթողնման պատճառով առաջացած խնդիրները։ Մենք՝ ուսանողներս, պահանջում ենք վերականգնել կրթություն ստանալու մեր իրավունքը։ Մեզ համար չափազանց թանկ են մեր Կոնսերվատորիան եւ նրա բարեկեցիկ ու պատշաճ վիճակը»,- նշված է հայտարարության մեջ։
Բաց մի թողեք
Դիլիջանի 2 բնակիչներ միջազգային հյուրընկալության դպրոցում սովորելու կրթաթոշակ կստանան
Նոր քրեական գործ են փորձում կարել Շիրակի թեմի առաջնորդի վրա
ՀՖՖ-ում կրճատումներ են՝ անհաջողությունների մեղքը աշխատակազմի վրա են բարդում