Արաբկիր վարչական շրջանի թիվ 23 մանկապարտեզի սաներն արդեն նոր ու լուսավոր խմբասենյակներ ունեն, որտեղ խաղում են, ճաշում ու իրենց օրը հետաքրքիր գույներով լցնում։
Ինչպես հայտնել են Երևանի քաղաքապետարանից, էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում մանկապարտեզի վերակառուցման գործում Երևանին աջակցել է Եվրոպական միությունը, Եվրոպական ներդրումային բանկը, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հիմնադրամը, Կանաչ կլիմայի հիմնադրամն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը:
Ավելի քան 200 երեխաների համար նախատեսված կրթական հաստատության շենքը սեյսմիկ ամրացվել է, դրան զուգահեռ՝ ամբողջությամբ ջերմամեկուսացվել։
Արդիականացման այս միջոցառումները շարունակական են լինելու՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ապահովելով որակապես նոր հանրային ենթակառուցվածքներ ու հարմարավետ կենսամիջավայր:

Բաց մի թողեք
Անհրաժեշտ է ամեն կերպ քաջալերել ուսուցչի առաքինի նկարագիրը
Անսպասելիորեն կյանքից հեռացել է մեր դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ազատ Հակոբյանը․ Լուսանկար
Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ