18/02/2026

Խաչատրյանի անվան տրիոյի հոբելյանական շրջագայությունները․ Լուսանկարներ

Aram Khachatryan armine
2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Խաչատրյանի անվան տրիոն ունեցել է 20-ից ավել համերգներ Ռուսաստանի Դաշնության 21 քաղաքներում` Մոսկվայում, Ստավրոպոլում, Կիսլովոդսկում, Նիժնի Նովգորոդում, Նովոսիբիրսկում, Արխանգելսկում, Բառնաուլում, Տոմսկում, Տյումենում, Վոլոգդանում, Լիպետցկում, Մուրմանսկում, Չելյաբինսկում, Կուրգանում, Կրասնոդարում, Պերմում, Իժևսկում, Վորոնեժում և այլն, Տրիոյի հիմնադրման 25-ամյակի հոբելյանական համերգների շրջանակներում: 9fb7d6f082a96691705bcf6a03e348ea Համերգային ծրագրերում Խաչատյանի անվան տրիոյի երաժիշտները. Արմինե Գրիգորյանը /դաշնամուր/, Կարեն Շահգալդյանը /ջութակ/ և Կարեն Քոչարյանը /թավջութակ/, կատարեցին ինչպես Արամ Խաչատրյանի, այնպես էլ այլ հայ, ռուս և արևմտաեվրոպացի մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգային շրջագայության ընթացքում ներգրավված են եղել նաև տարբեր ֆիլհարմոնիաների նվագախմբեր, որոնց հետ միասին Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտները կատարել են Բեթհովենի եռակի կոնցերտը: Համերգները անցել են լեփ-լեցուն դահլիճներում, արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատականին և ջերմ ընդունելությանը և լայնորեն լուսաբանվել են տեղի ԶԼՄ-ներում: 972915a400f3d37e0b1e2f1414ebaed6 3c3d3e32757498ee5a6e4802dc3c9959 8a5ddc7a822488e274eb6b32fd9b90ce

Discover more from EU - Armenia

Subscribe to get the latest posts sent to your email.