18/02/2026

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Tatron
Դերասան Վահե Զիրոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսաուղերձով դիմել է հանդիսատեսին՝ տեղեկացնելով, որ իր մասնակցությամբ ներկայացումները կչեղարկվեն: «Ուզում եմ տեղեկացնել, որ առողջական խնդիրների պատճառով մոտական ներկայացումները տեղի չեն ունենա, որտեղ ես ունեմ մասնակցություն: Չարություն եմ արել և վնասել եմ ոտքս: Հայցում եմ ձեր ներողամտությունը, խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք: Ես շուտ կվերադառնամ Կամերային թատրոնի բեմ և իմ պարտքը կկատարեմ ձեր առաջ: Սիրում եմ ձեզ իմ սիրելի հանդիսատես և շուտափույթ ապաքինում ինձ»,- ասել է Զիրոյանը: Կամերային թատրոնում դեկտեմբերի 18-ին կայանալիք «Համլետ» ներկայացումը կփոխարինվի «Ինչ տարբերություն, թե ում հետ» ներկայացմամբ։ Դեկտեմբերի 21-ին և 24-ին կայանալիք «Հոբելյանական հաճախորդ» ներկայացումները կփոխարինվեն «5+1 պատմություն սիրո մասին» բազմաժանր ներկայացմամբ։ 303310

Discover more from EU - Armenia

Subscribe to get the latest posts sent to your email.