«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը հասնելի կլինի մարտի 5-ից՝ բոլոր կինոթատրոններում: Այս մասին տեղեկանում ենք Genetic Production-ի ինստագրամյան էջից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավարտվել են «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումները։
Ֆիլմը պատմում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա։
Սպարապետի դերը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։
Գրետա մայրիկի՝ Վազգեն Սարգսյանի մոր կերպարը «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմում մարմնավորել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը։
ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը ֆիլմում մարմնավորել է Վազգեն Սարգսյանի հորը՝ Զավեն Սարգսյանին:
Պատանի Վազգեն Սարգսյանի դերը մարմնավորել է Արտուշ Բաղդասարյանը:


Բաց մի թողեք
Երբ աղջիկս դառնում է մեծ․ Նամակ՝ կյանքի բեմ մտնելուց առաջ, Չապլինի ծննդին՝ նրա ոճով
Եվրոպական կինոարդյունաբերությունը մեղմ ուժ է, որը արժե սուբսիդավորել. Օսկարակիր պրոդյուսեր
Աբովյանի վերադարձը հիշողության մեջ՝ կենդանի թանգարանի շնչով. Լուսանկարներ