Հայաստանի սահմանային կարողություններն ամրապնդելու Միացյալ Նահանգների աջակցությունը կնպաստի նաև հայ-թուրքական և հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերմանը։
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
«Միշտ դա իրականացվել է երրորդ երկրի կողմից, վերջապես մենք դա պետք է անենք։ Իդեալական աշխարհում ամեն երկիր ինքը պետք է հսկի իր սահմանները»,- նկատեց նա։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կժամանի Հայաստան:
Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Փոխնախարարի խոսքով՝ այցը նախատեսվում է առաջիկայում։ Այցի վերաբերյալ այլ մանրամասներ Պարույր Հովհաննիսյանը չի հայտնել։

Բաց մի թողեք
Փաշինյանը՝ ԱԺ հնարավոր նոր ընտրությունների մասին
Փաշինյանը նշել է, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը
«ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքները սկսվում են․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ