Երեանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը հայտնում է.
«Տիգրան Ավինյանը քիչ առաջ ևս 1 հետքայլ արեց և հայտարարեց, որ 1 ուղևորության համար 300 դրամի փոխարեն առաջարկում է 150 դրամ:
Ավինյանը նշեց, որ լսել են հանրության բողոքն ու քննադատությունը՝ գալով այս որոշմանը: Սակայն քաղաքապետը լսողության հետ խնդիր ունի, քանի որ հանրությունը հստակ ասում է՝ առավելագույնը 100 դրամ»:
«Փետրվարի 1-ից որոշել ենք ներդնել նոր ուղևորատոմս. մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է 2025 թվականի ընթացքում»։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը. «Առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը հնարավոր է ենթարկվի փոփոխության յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով՝ միմիայն շարունակական բարեփոխումների արդյունքում»:

Բաց մի թողեք
Ապրիլի 19-ի աստղագուշակ․ Օգտակար կլինի հանգստանալը
«Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. Լուսանկարներ
Ապրիլի 18-ի աստղագուշակ․ Միշտ չէ, որ հնարավոր է հավասարակշռություն գտնել