Փետրվարի 21-ին Շիրակի մարզում հերթական անգամ բռնություն է կիրառվել իր մասնագիտական աշխատանքը կատարող առողջապահական համակարգի աշխատակցի նկատմամբ:
ժամը 04:30-ի 05:00-ի սահմաններում Ազատան գյուղից կանչ է ստացվել Գյումրի քաղաքի շտապօգնություն, և նշված կանչի վայր է մեկնել Գյումրու շտապօգնության կայանի բուժբրիգադը՝ բուժակ Մհեր Քոլոյանի գլխավորությամբ:
Հասնելով բուժառուի տուն, երբ բուժակը փորձել է անցնել իր աշխատանքի կատարմանը՝ զննելով պացիենտին, վերջինը հարձակվել է բուժակի վրա, կիրառել բռնություն՝ անգամ օգտագործելով մոխրաման՝ հարվածելով բուժակի մարմնի տարբեր մասերին և դեմքին:
Բուժակը տեղափոխվել է հիվանդանոց:
Բուժաշխատողի հանդեպ բռնությունը հարիր չէ մեր ժողովրդին, մեր հասարակությանը։ Այս մասին գրառում է կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«․․․Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Հայաստանում հերթական անգամ բռնություն են կիրառել բուժաշխատողի նկատմամբ․․․
Անընդունելի է ու անմարդկային, երբ մարդը ձեռք է բարձրացնում բուժաշխատողի վրա` իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին․․․
Ամենախիստ պատժի ու պարսավանքի պետք է ենթարկվեն նմանատիպ դեպքերը։
Չմոռանանք, որ արարքի պատճառած բարոյական վնասը ոչ միայն բուժաշխատողին է, այլև մեր ողջ հասարակությանը։ Նմանատիպ երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։
Ցանկացած պարագայում բուժաշխատողի հանդեպ կատարված որևէ ոտնձգություն դատապարտելի է և այն պետք է հասարակության կողմից համապատասխան արձագանքի արժանանա, անընդունելի է վիրավորական վերաբերմունք ցուցաբերել այն բուժաշխատողների հանդեպ, ովքեր մասնագիտական օգնություն են ցուցաբերում պացիենտներին` նրանց առողջության և կյանքի մասին հոգալով»,-նշել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/82d919f75a6f818bb1510a1c601ab5ac
© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»
Բաց մի թողեք
Բուժանձնակազմը հրաժարվում է աշխատել, քանի որ տևական ժամանակ աշխատավարձ չի ստացել
Այ այսպիսի «ներքին անկայունության պայմաններում» էլ 7 տարի և ավելի աշխատում ենք. Ավանեսյան. Լուսանկար
ՀՀ-ում վարակների բարձր ակտիվության շրջան է, մեծ է վարակված երեխաների թիվը