ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր ֆեսբուքյան էջում կիսվել է վրացի գրողների նամակով, որն առնչվում է ՀՀ գլխավոր դատախազության ստեղծագործական միությունների շենքերը պետականացնելու գործընթացին։
«Վրաստանի գրողների միությունը եւ վրացի գրողները ցնցված են համացանցում շրջանառվող այն լուրից, որ Հայաստանի կառավարությունը, որը տասնամյակներ շարունակ եղել է հայ գրականության իսկական ջատագովն ու հովանավորը, մտադիր է մեր գրող ընկերներին զրկել իրենց պատկանող շենքից, Ծաղկաձորի եւ Սեւանի ստեղծագործական տներից։
Ձեր նկատմամբ Հայաստանի կառավարության վերաբերմունքը մեզ համար միշտ եղել է օրինակելի եւ, անկեղծ ասած, հարուցել է մեր բարի նախանձը։ Մենք հավատում էինք, որ նրանք լիովին հասկանում են համաշխարհային պատմության մեջ խոր հետք թողած հայ գրի դերն ու նշանակությունը ձեր վաղնջական ժողովրդի կյանքում՝ թե՛ հնում եւ թե՛ ամբողջական ինքնիշխանության եւ անկախության կերտման դժվարին ճանապարհին։
Կցանկանայինք հավատալ, որ առկա անհեթեթ թյուրիմացությունը շուտով կփարատվի, եւ դուք դատական քաշքշուկներից կվերադառնաք ձեր գրասեղաններին նույն ոգեւորությամբ եւ ոգեշնչվածությամբ, ինչպես նախկինում, եւ կստեղծեք ձեր ազգը փառաբանող բազմաթիվ գործեր»,- նշված է նամակում, որը ստորագրել են Վրաստանի գրողների միության նախագահը, համանախագահները եւ այլ գրողներ եւս։
Բաց մի թողեք
Գրավում էի դեղատան աշխատողների սրտերը, ովքեր էլ երբեմն անվճար տալիս էին մորս դեղերը. Տաթև Ասատրյանը համերգի ժամանակ պատմել է դրվագներ իր կյանքից
Կյանքից հեռացել է Հայաստանի նկարիչների միության անդամ Ռաֆո Սարգսյանը. Լուսանկար
Լուիզա Ներսիսյանը խոսել է ամուսնու՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին