Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Պիջակների գործով» դատապարտվել է ինը տարվա ազատազրկման։
Վրաստանի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել բյուջետային միջոցների առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։
Դատարանը անվտանգության հատուկ ծառայության նախկին պետ Թեյմուրազ Ջանաշիային մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և տուգանել 300 հազար լարիով։
Սաակաշվիլին և Ջանաշիան նախկինում բազմիցս հերքել են մեղադրանքները՝ ասելով, որ դատավարությունը քաղաքական է:
Սաակաշվիլին ներկայումս կրում է վեց տարվա ազատազրկում։ Նրա նկատմամբ նախկինում դատավճիռներ էին կայացվել երկու այլ գործերով՝ Սանդրո Գիրգվլիանիին սպանողներին ներում շնորհելու և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար։

Բաց մի թողեք
Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի դեմ Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակող բանաձև
Կարող ենք բոլորին ջնջել երկրի երեսից, դա հեշտ է անել․ Թրամփ
Եվրոպական ռազմական օգնությունը խթանում է Ուկրաինայի անօդաչու թռչող սարքերի բումը. Կիլ