Գլխավոր դատախազությունը ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողով։
ԱԺ աշխատակազմն արդեն ստացել է դատախազությունից ուղարկված համապատասխան փաստաթղթերը։
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ նախկին ՔՊ-ական, այժմ՝ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին և ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրյելու և նրանց նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը կքննվի ԱԺ հերթական լիագումար նիստերի ընթացքում։
Նշենք, որ ԱԺ հերթական նստաշրջանը կմեկնարկի մարտի 25-ին։

Բաց մի թողեք
Փաշինյանը՝ ԱԺ հնարավոր նոր ընտրությունների մասին
Փաշինյանը նշել է, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը
«ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքները սկսվում են․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ