14/03/2025

Մի անգամ դպրոցում 2․ Վերջին պահապանը ֆիլմի պրեմիերան էր, տպավորությոններ․ Լուսանկարներ, Տեսանյութ

Կինոմոսկվայում Մի անգամ դպրոցում 2․ Վերջին պահապանը ֆիլմի պրեմիերան էր։ Ես առաջինը չեմ տեսել, հրավիրված էի, վայելեցի ու պատկերացրեք՝ շատ հավանեցի։

Մի յուրօրինակ թեմա կա, որ անցնում է ֆիլմի տողատակում՝ հայրենասիրության, չդավաճանելու, պատմությունից դասեր քաղելու, ապագան ճիշտ ու ազնիվ կերտելու մասին։ Ֆիլմի առաջին ու փակ ցուցադրությունն ավարտվեց հանդիսատեսի բուռն ծափողջույններով։

May be an image of 6 people and text that says 'Uh wиAwй ጉግበዙሆ2 2 2pи'

Գլխավոր դերում սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանն է։ Դպրոցն աշակերտներով է դպրոց, առանձնացված չորս աշակերտներից գլխավորի՝ Հայկի դերում նկարահանվել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի Հրանտ Թամրազյանի անվան դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Նիկոլ Ղուկասյանը, ում շնորհավորեցինք ու կարճ զրուցեցինք՝ ֆիլմը վայելելուց հետո․

May be an image of 1 person, child, wingtip shoes and scarf

Այո, շատ գոհ եմ նկարահանումներից, թեև՝ բարդությամբ է անցել, բայց արդյունքը տեսանք՝ ինչ լավ ֆիլմ է ստացվել։ Ֆիլմի ղեկավարությունը, անձնակազմը ինձ համոզիչ հասցրել է Հայկի կերպարին, որից մինչև հիմա էլ չեմ կարողանում դուրս գալ, հրաշալի է։ ես խաղացել եմ քաջի դեր, չեմ ընդունում կեղծ լուրերը, խեղաթյուրումները, շատ քննադատող եմ, քաջ, ազնիվ, ինքնավստահ։

Շնորհավորեցի Հայկի կերպարում Նիկոլին՝ համբուրեցի ու հաջողություններ մաղթեցի։

Ֆիմի ռեժիսորն է մասնագիտությամբ դերասան Հարություն Խալաֆյանը, ով մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ այո, ֆիլմը շարունակությունն է Մի անգամ դպրոցում 1-ի, սակայն շատ բաներ 2-ում արվել են առաջին անգամ ու շատ լավ ստացվել։ Բովանդակությունը երկար մշակված, մոտ երկու տարի քննարկված ու բոլոր դետալները հստակեցված պատմություն է։ Հայրենասիրությունը, դավաճան չլինելը, ինչպես դուք եք նշում, խիստ մտածված է մեր կողմից, այն մեր ամբողջ թիմի անհանգստություններն են, մեր բոլորի, հայ ազգի ներքին խնդիրներն է, սցենարն էլ յուրարքանչյուրիս ներքին մենախոսությունից է ծնվել։

Ռեժիսորը պատմեց, որ քասթինգի ժամանակ տանից փախել, մենակ եկել է Երեւան, երբ հարցրել են, բա չես վախեցել, ասել է. Ես սահմանից եկել եմ կենտրոն, ինչից պիտի վախենամ։ Մի հրաշք տղա է ․․․

Սիմոն Սարգսյան