ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն դպրոցի երկու աշակերտուհու նկատմամբ:
Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
«Ա.Ծ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) (4 դրվագ) և 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) (3 դրվագ):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ նախորդ տարվա հոկտեմբերին իրավապահները գործողություններ էին իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում:
Հաստատության Ֆիզիկայի ուսուցիչ Արամ Ծատուրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել անառակաբարո արարք կատարելու հոդվածով։ Ուսուցիչը կալանավորվել էր:

Բաց մի թողեք
Անսպասելիորեն կյանքից հեռացել է մեր դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ազատ Հակոբյանը․ Լուսանկար
Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ
Իսկական ուսուցիչն իր քննությունը վաղուց է հանձնել