Ապրիլի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 8-ին Մ․ Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի ժամանակ երեխաներից մեկին հարվածներ են հասցրել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ավագ համայնքային ոստիկան Մելիքջանյանը պարզել է, որ ապրիլի 8-ին ժամը 09։15-ի սահմաններում նշված դպրոցում վիճաբանություն է եղել Երևանի բնակիչներ 13-ամյա Մ․ Մ․-ի, 13-ամյա Գ․ Ա․-ի, 13-ամյա Մ․ Մ․-ի, 14-ամյա Է․ Թ․-ի և 13-ամյա Մ․ Մ․-ի միջև, ինչի ժամանակ Մ. Մ․-ն սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել համադասարանցու հասցեին և հարվածել:
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Բաց մի թողեք
Երկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելու
Ինչ են գնելու 148,5 միլիոն դրամով
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը. Լուսանկար