2024-2025 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում ավարտվում են 2025 թվականի մայիսի 23-ին 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 24-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:
Այսպիսով, դպրոցներում «Վերջին դասը», դպրոցների մեծ մասում, տեղի կունենա մայիսի 23-ին, մայիսի 24-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։

Բաց մի թողեք
Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է
Ի՞նչ կփոխվի վարորդական իրավունք ստանալիս․ տեսական քննության հարցաշարից մինչև լիցենզավորված դպրոցներ
Ադրբեջանցի երեխաներին հավաքել, պատմել են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է»