Հայաստանի ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանն (Վալմար) այսօր նշում է ծննդյան 77-ամյակը:
Նկարիչն ավանդաբար ծննդյան օրը հանդես է գալիս ցուցահանդեսով՝ որպես տարվա հաշվետվություն իր և արվեստագետ հանրության առաջ. այս անգամ ներկայացվել են նրա՝ տարբեր տարիների ինքնադիմանկարները:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, արվեստագետներ:
Ինքնադիմանկարների ցուցահանդեսում վարպետը ներկայացնում է 1970 թվականից արված գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները, որոնք բացահայտում են նրա արվեստի և կյանքի հիմնասյուները՝ Աստված, հայրենիք, ընտանիք և աշխատանք:
Շնորհավորելով արվեստագետին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է. «Տարբեր տարիների ինքնադիմանկարները նաև ներկայացնում են մեր երկրի պատմությունը, քանի որ շատ վճռորոշ և ճակատագրական շրջաններ են ներառում: Դրանցում արտահայտված են պատմական շրջաններին բնորոշ հանրային հույզերը: Ուրախ եմ, որ կա այս ավանդույթը, ըստ որի՝ ամեն տարի Վալմարը իր տարեդարձին ցուցահանդես է կազմակերպում: Սա տարեդարձը նշելու յուրօրինակ ձև է՝ ներկայանալով արված աշխատանքով և նոր գաղափարներով: Անհամբեր սպասում ենք հաջորդ ցուցահանդեսին»:
«Ես ստեղծագործելու էներգիան ստանում եմ իմ հող ու ջրից՝ իմ երկրից: Արվեստը չափազանց կարևոր է յուրաքանչյուրիս կյանքում: Երբ երեխան մեծանում է արվեստի զգացական աշխարհին մոտ լինելով, նրա մոտ զարգանում են սիրահարվելու, գեղեցիկը տեսնելու, հայրենիքը սիրելու հատկություններ, քանի որ նրա զգացական աշխարհն արթուն է»,- ասել է Վալմարը` ներկայացնելով իր ստեղծագործությունների բովանդակությունը:
Բաց մի թողեք
Մեծագույն խոնարհությամբ եմ գալիս․ Մանսուրյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Արմմոնո» միջազգային թատերական 23-րդ փառատոնը, որի շրջանակում կցուցադրվի 27 մոնոներկայացում
Ի՞նչ արժեն Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերը. Լուսանկար