Ապրիլի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Հայաստանի պետական կամերային երգչախմբի «Ի հիշատակ» խորագրով համերգը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին։
Համերգը ղեկավարել է Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը։

🎼Ծրագրում՝ Հարություն Դելլալյան, Կոմիտաս, Ջոն Թավեներ, Սամուել Բարբեր, Տիգրան Մանսուրյան, Դավիթ Հալաջյան…
Հարություն Դելլալյանի ստեղծագործությամբ բացվեց համերգը՝ երգեհոնային երաժշտություն՝ Հաղթական ռեքվիեմ, որ կատարեց Տաղարան համույթի մենակատար Թերեզա Ոսկանյանը։
Այնուհետև հայ և արատսահմանցի հանդիսատեսին պարզապես հմայեց Հայաստանի կամերային երգչախումբն իր կատարումներով ու Ռոբերտ Մլքեյանի առաջնորդությամբ ու առանձին գործերում նաև երգեհոնարար Հարություն Թագվորյանի նվագակցությամբ։
Համերգին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանը, ով ուղեկցում էր բազմամարդ արտասահմանյան գործիչների՝ հիմնականում Ֆրանսիայից։






Բաց մի թողեք
Երբ աղջիկս դառնում է մեծ․ Նամակ՝ կյանքի բեմ մտնելուց առաջ, Չապլինի ծննդին՝ նրա ոճով
Եվրոպական կինոարդյունաբերությունը մեղմ ուժ է, որը արժե սուբսիդավորել. Օսկարակիր պրոդյուսեր
Աբովյանի վերադարձը հիշողության մեջ՝ կենդանի թանգարանի շնչով. Լուսանկարներ