ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2025 թ․ երրորդ նիստին քննարկվել է Արարատի եւ Լոռու մարզերում գտնվող 7 պատմամշակութային օբյեկտներին պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը:
Քննարկվել են նաեւ հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր եւ օրակարգային այլ հարցեր։
Արարատի մարզի Արարատ գյուղի ամրոց-բնակատեղի 1, ամրոց-բնակատեղի 2, ամրոց-բնակատեղի 3 (Ք․ա․ V հազ․-միջնադար) պատմամշակութային օբյեկտները ստացել են հանրապետական հուշարձանի կարգավիճակ, իսկ նույն մարզի Դաշտաքար գյուղի Գյուղատեղին (միջնադար), Ուրցաձորի երկու գյուղատեղիները՝ տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ։
Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է տրվել նաեւ Լոռու մարզի Ահնիձոր գյուղում գտնվող՝ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի բնակելի տանը (XIX դ․ վերջ-XX դ․ սկիզբ)։
Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների եւ տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ԿԳՄՍ նախարարության կողմից։
Ներկայացվել են նաեւ Կոտայքի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Թղիթ ամրոցի (պետցուցիչ՝ 6.32.1) օգտագործման հանձնելու հարցը եւ ամրոցի տարածքում բազմաֆունկցիոնալ զբոսաշրջային համալիրի հիմնման ներդրումային ծրագիրը։
Բաց մի թողեք
Անշարժ գույք Ֆրանսիայում, 14 մլն եկամուտ. ի՞նչ է հայտարարագրել ԿԳՄՍ նախարարի տեղակալը
Անասելի, աներևակայելի ցավ եմ ապրում … Հասմիկ Պապյան․ Լուսանկար
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը. Լուսանկար