23/07/2025

Չխմված սուրճը․ Ու էդ առավոտին մենք շատ ենք սպասելու, որովհետև էլ չի գալու․ Կոչուբաև

Չխմված սուրճը

Հուլիսի 9-ին զանգեց Հովոն, ասեց՝ ազիզ իջի կոֆե խմենք, սովորականի նման խառն էի ու ասեցի՝ առավոտը Հովս։

Ու էտ առավոտին մենք շատ ենք սպասելու, որովհետև էլ չի գալու, էտ սուրճը հավերժ դաջվեց հոգուս, հիմա էլ սուրճ շատ բարդությամբ եմ խմում, միշտ կարոտում եմ այն սուրճը, որ միասին պետք է խմենք։

Անցավ 10 օր ու հասկացա, որ էլ սուրճ չենք խմելու…

Մի տարի Հով։ Մեծ հաշվով բան չի փոխվել, կյանքը նույննա, փոխվելա կյանքի նկատմամբ մեր ընկալումը, ախպերս, որ մեկս հիվանդանում ա, արդեն ուշադիր ենք, որ դուրսը +40 ա, մեկա մենք մրսում ենք, կյանքը էլի նույննա, բայց մենք անգույն ենք այն դիտում, հա հենց դիտում, որովհետև կյանք ապրելը առանց քեզ շատ բարդա, մնումա մենակ դիտելը, դու շատ ավելին էիր, քան ընկերը։

Լավ էղի ախպերս, մի օր կոֆե կխմենք…

Ալեքսանդր Կոչուբաև

Ու էդ առավոտին մենք շատ ենք սպասելու, որովհետև էլ չի գալու