Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։
Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ։
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումները՝ մասնավորապես անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» ծրագրին։ Նա ընդգծել է, որ միջագային համագործակցության ընդլայնումը ՀՀ բարձրագույն կրթության և գիտության ոլորտի զարգացման հիմնական ուղղություններից է։
Ծանոթանալով Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարանի կրթական ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նմանատիպ ֆակուլտետներ են գործում նաև Երևանի պետական համալսարանում։ Կողմերի ընդգծմամբ՝ կարող են երկկողմ համագործակցության միջբուհական ծրագրեր իրականացվել, մասնավորապես՝ աստվածաբանության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, ինչպես նաև այլ ուղղություններով։
ԿԳՄՍ նախարարը կարևորել է գործընկերային կապերի զարգացումը ԵՄ Erasmus Plus ծրագրի շրջանակում, մասնավորապես՝ ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի և համատեղ այլ նախաձեռնությունների իրականացմամբ։ Նշենք, որ Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարանն ընդգրկված է աշխարհի 200 լավագույն համալսարանների ցանկում։
![]()

Բաց մի թողեք
Ադրբեջանցի երեխաներին հավաքել, պատմել են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է»
Մատաղիսի ավերված դպրոցն ու Ալիևների ընտանեկան լուսանկարը․ Արցախի կորսված կրթության խորհրդանիշը. Լուսանկար
ԿԳՄՍ փոխնախարարներն ազատվել են պաշտոնից. Լուսանկար