«Առողջապահությունն ունի տարեկան բյուջե, որի շրջանակներում մենք արդեն իրականցնում ենք օֆերտայի սկզբունքով ֆինանսավորում և հերթագրումները իրականացվում են ոչ թե ամեն բժշկական կենտրոնի բյուջեի շրջանակներում, այլ ընդհանուր ծրագրին հատկացված բյուջերի շրջանակներում ամբողջ հանրապետության մասով»:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով պետպատվերի շրջանակում բժշկական ծառայություններ ստանալուն:
«Մենք արդեն իսկ 3 ամիսների շարժը գնահատել ենք ունենք որոշակի ծրագրերով տարեկան բյուջեից հավլյալ միջոցներ կարիք, այսօր քննարկելու ենք ֆինանսների նախարարի հետ և հասկանանք, թե ինչքան հավելյալ միջոցներ ենք հատկացնելու»,- ասաց Ավանեսյնաը:
Լրագրողի դիտարկմանը, թե շատ դեպքերում չարաշահում են պետպատվերի ինստիտուտը, գուցե նաև կոռուպցիոն ռիսկեր կան այդտեղ Ավանեսյանն արձագանքեց. «Ձեր ունեցած տվյալները կխնդրեմ հանձնել իրավապահ մարմիններին: Մեր էլեկտրոնային հավելվածի միջոցով քաղաքացիները տեսնում են, թե իրենց անունով ինչպիսի ծառայություններ են դուրս գրվում, և որքան միջոց է պետությունը հատկացնում այդ ծառայության համար, պետք է լինել աչալուրջ»:






Բաց մի թողեք
Ավտովթարի զոհ է դարձել նույն հիվանդանոցի երկու բժիշկ․ Լուսանկար
Յուրաքանչյուր պատմություն եզակի է, չվերջացող պայքարի, մարդկային ուժի և հավատի վառ օրինակ է Աննան. Տեսանյութ
Հայաստանում բժիշկները փրկել են շնչահեձ եղած մեկ շաբաթական նորածնի կյանքը