2025 թ․ հուլիսին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (Արմեն Ասատրյան, Արմեն Թոփլաղալցյան) ուսումնասիրություններ կատարեց ՀՀ Լոռու մարզի Ահնիձոր գյուղում։
Գյուղի մեջ, «Ժամի ձոր» կոչված վայրում գործող գերեզմանոցն է, որի մի մասում 11-14-րդ դարերի գերեզմանոցն է՝ (պետ․ ցուցիչ՝ 5․12․2) բազմաթիվ միջնադարյան խաչքարերի բեկորներով։ Այստեղ եղել է նաև մատուռ (13-14-րդ դդ․), որից ոչինչ չի պահպանվել։
Գերեզմանոցն առաջին անգամ ուսումնասիրվել է 1969 թ․, որի մասին Ա․ Քալանթարյանի և խմբագիր Լ․ Բարսեղյանի կազմած վկայագրում գրվել է․ «Մատուռ, 13-14-րդ դդ., վերանորոգվել է հավանաբար 17-18-րդ դդ.:
Գտնվում է ավերակ վիճակում, փուլ են եկած ծածկը և պատերի վերին մասերը: Ուղղանկյուն հատակագծով թաղակապ շենք է՝ արևելյան կիսաշրջան աբսիդով: Սկզբնապես շարված է եղել կանոնավոր տաշված քարերով, կրաշաղախի հիմքի վրա: Հետագայում շարվել է մանր քարերով: Մուտքը արևմուտքից է, բայց նկատվում է հարավային մուտքը փակ վիճակում:
Մատուռի շուրջը կան խաչքարեր իրենց պատվանդաններով, որոնք թվագրվում են 13-17-րդ դարերով: Լուսանկարվել և մասնակի չափագրվել է 1969 թ. հուլիսին՝ Հուշարձանների վերականգնման արվեստանոցի գիտական արշավախմբի կողմից: Հուշարձանը գտնվում է Ահնիձոր գյուղից 1 կմ արևելք, ճանապարհի աջ մասում, անտառի մեջ» (ՀԱԱ, ֆ․ 1063, ց․ 1, գ․ 1564, թ․ 13-16)։
Տեղում կազմվեց գերեզմանոցի պահպանության գոտու նախագիծը։

Բաց մի թողեք
Հիվանդ մարդուն տարել են ոստիկանություն, վախեցրել, ստիպել՝ ցուցմունք տա, թե ընտրակաշառք են տվել. Տեսանյութ
«Խուլիգան, թալանչի», «լիրբ», «գողերի գերդաստան արտադրող», Քոլոյանի կինը որակումներ է տալիս արցախցիներին. Լուսանկար
«Ինչի՞ իմ տունը քանդեցիր». ողբացող մոր ձայնը խլացվեց Անաիդա Գալստյանի կողմից ու Փաշինյանի քարոզարշավի երգ ու պարի ներքո․ Տեսանյութ