ԱՄՆ պետական դեպարտամենտը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ տարեկան զեկույցը, որտեղ մեկ առ մեկ թվարկված են անցյալ տարվա ընթացքում Ադրբեջանում արձանագրված մարդու իրավունքների աղաղակող խախտումների բոլոր դեպքերը։
Առանձին բաժին, ինչպես ադրբեջանական ընդդիմության սոցցանցային աղբյուրներն են հայտնում, նվիրված է Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի դեմ Ալիևի կողմից գործադրված բռնություններին:
Պետդեպի զեկույցում ընդգծված է, որ Ադրբեջանի ամենահեղինակավոր և բազմանդակ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քերմլին զրկված է ազատ տեղաշարժի իրավունքից, ոստիկանությունը առգրավել է նրա անձը հաստատող բոլոր փաստաթղթերը, նրա բնակարանում և կուսակցության գրասենյակում անջատված է համացանցը, իսկ բջջային կապը՝ սահմանափակված։
Պետական դեպարտամենտը մանրամասնորեն նկարագրել է անցյալ տարի «կեղծ հայցի հիման վրա» Քերեմլիի դեմ հարուցված քրեական գործին, որով նա մեղադրվում էր «իշխանության ներկայացուցչի անձը և արժանապատվությունը վիրավորելու և նրան ոչ նյութական վնաս պատճառելու մեջ»:
Հիմք ընդունելով պետական դեպարտամենտի զեկույցում Ադրբեջանի հասցեին տեղ գտած կոշտ ձևակերպումները, այսպես կոչված՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ, պրոֆեսոր Ջամիլ Հասանլին facebook-ին անձնական էջում սարկաստիկ հոդված է հրապարակել:
Նա ի մի է բերել անցած մեկ շաբաթվա ընթացքում Բաքվի մամուլում և հեռուստաընկերությունների նյութերում Իլհամ Ալիևի հասցեին աչքի ընկնող գովանաբանական նյութերը և ընդհանրացրել, որ «Ալի կողմից Սպիտակ տունը գրավելու մասին քարոզչությունը պետդեպի մի զեկույցով հօդս ցնդեց»:
Ադրբեջանցի պատմաբանն արդարացիորեն գտնում է, որ եթե ԱՄՆ նախագահն իրոք «հմայված լիներ Ալիևի հաղթական կերպարով, ինչպես նրա քարոզիչներն են ասում, ապա պետական դեպարտամենտի զեկույցի Ադրբեջանին վերաբերող մասը բոլորովին այլ տոնայնություն կունենար»:
Հասանլին եզրակացնում է. «Թրամփը խայտառակեց Ալիևին»,- ապա ամենագլխավոր ընդհանրացումն անում. «Վաշինգտոնում «սազանդարների գովերգած հերոսը» ոչ մի հաղթանակ ձեռք չի բերել, նրան պարտադրում են ենթարկվել միջազգային իրավունքի նորմերին»:
Բաց մի թողեք
Արևմտյան ղեկավարները Պուտինին առաջարկում են «ոսկե միջին» գտնել
Ռուսաստանը զիջումների է գնացել 5 շրջանների համար. Զելենսկիի հետ կքննարկվի տարածքների հարցը. Ուիթքոֆ
«Թրամփն ասել է, Թրամփը կանի» մտայնությունը, կամ՝ Ալիևի «մոսկովյան շրջադարձը»