16/09/2025

76-ամյա աշխատակիցը 16-ամյա սովորողի կամքին հակառակ, կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Սեպտեմբերի 6-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում։

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության տվյալ մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մարզում գործող կրթահամալիրներից մեկում աշխատակիցը սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել անչափահաս սովորողի նկատմամբ։

Ըստ օպերատիվ տեղեկության նշված կրթահամալիրի 76-ամյա աշխատակիցը 16-ամյա սովորողի կամքին հակառակ, կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, հպվել նրան, ձեռքը տարել սեռական օրգաններին և համբուրել շուրթերը։

Դեպքի փաստով ոստիկանությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի տվյալ մարզի քննչական վարչություն։