Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում խուզարկություններ էինիրականացրել։
Կատարված քննչական գործողությունների վերաբերյալ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հետևյալ հայտարարությունն է տարածել․
«Ի պատասխան այսօր զանգվածային լրատվամիջոցներով «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի վերաբերյալ տարածված լուրերի՝ ցանկանում ենք հայտնել հետևյալը.
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունում այսօր կատարվել են քննչական գործողություններ: Հիմք ընդունելով այն, որ ՀՀ օրենսդրության համաձայն նախաքննական մարմինների կողմից իրականացվող գործողությունները գաղտնի են և հրապարակվում են բացառապես վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ, ուստի հավելյալ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունը չունի:
Միաժամանակ, մեր գործընկեր զանգվածային լրատվամիջոցներին խնդրում ենք զերծ մնալ այնպիսի տեղեկատվություն հրապարակելուց և տարածելուց, որը չի համապատասխանում իրականությանը և որի վերաբերյալ տեղեկությունները ստացվել են ոչ հավաստի աղբյուրներից:
Կարևոր ենք համարում ընդգծել, որ Ուիգմորի առաջնային նպատակը և առաքելությունը Հայաստանում երեխաներին բարձրակարգ, վստահելի և անվտանգ բուժօգնության տրամադրումն է:
Նույնիսկ նմանատիպ իրավիճակներում, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի անձնակազմը շարունակում է բնականոն գործունեությունը և որևէ կերպ չի խաթարվում բուժառուների բժշկական օգնության ստացման կարևորագույն իրավունքը»։
Բաց մի թողեք
«Մարգարյան» ծննդատունն այսուհետ կղեկավարի Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը․ Լուսանկար
Վանաձորում հրաժեշտ տվեցին վաստակաշատ բժշկուհուն, ով էր նա․ Լուսանկար
Ամռանը խուսափեք քաղցր և գազավորված ըմպելիքներից, խմեք ջուր և օգտագործեք ջրով հարուստ մթերքներ. Արմեն Մուրադյան