16/10/2025

Սրտանց բարեմաղթանքներս ձեզ, սիրելի ուսուցիչներ, յուրաքանչյուրիդ՝ անուն առ անուն․ Սիմոն Սարգսյան

Ուսուցչի միջազգային օրվա առիթով շնորհավորանքներս գործող, արդեն վստակած հանգստի անցած բոլոր ուսուցիչներին, նրանք շատ են նաև այս հարթակում՝ ընկերներիս մեջ։ Սրտանց բարեմաղթանքներս ձեզ, յուրաքանչյուրիդ անուն առ անուն։

Թույլ տվեք՝ ի թիվս շատերի, այս օրով հիշեմ ու առանձնացնեմ Հայոց լեզվի և գրականության երկու ուսուցիչներիս՝ դպրոցում և բուհ ընդունվելուց առաջ։

Դպրոցում՝ Մարգարիտա Բակունցին, ով ժողովրդական հառչակավոր երգիչ Հովհաննես Բադալյանի կինն էր, հարենասեր, հայրենանվեր, ընտրագույն մարդ-անհատականություն, որ միշտ է հիշողություններիս մեջ, իսկ երբ բնակարան ձեռք բերեցի ներկայիս բնակարանում, պարզվեց հարևանուհուս ընկերուհին է ու առիթ ունեցա տասնամյակներ անց հանդիպել, զրուցել, շփվել ․․․

Իսկ բուհ ընդունվելուց առաջ, պարզապես այնպիսի իրավիճակում էի հայտնվել՝ Հատուկ գնդի Աշտարակի վաշտի կազմում մարտնչելուց ու արդեն գրեթե մեկ տասնամյակից հետո, որ որևէ դասախոս չէր համաձայնվում քննությունների համար պարապել ինձ հետ, իսկ Բրյուսովի դասախոսներից Անահիտ Գիլոյանը պարզապես դուրս հրավիրեց իր բնակարանից՝ բարձրագոչ պնդելով, թե հայոց լեզուն ուր, ես ուր ․․․ Եվ միայն շատ հարգելի և սիրելի Կարինե Մեսրոպյանը, որ աշխատում էր և այսօր էլ աշխատում է Հայաստանի գրողների միությունում, համաձայնեց պարապել ինձ հետ, ավելին՝ այնքան ոգևորեց, որ առաջին պատմվածքներս այդ ժամանակահատվածում եմ գրել։

Երախտագիտություններս բոլոր ուսուցիչներիս, միշտ ժպտացեք, հպարտացեք և երջանկացեք նաև ձեր աշակերտների հաջողություններով․․․

Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից