Հարգելի´ արցախցիներ
Բազմիցս խոսել եմ Սամվել Կարապետյանի բարեգործական ծրագրերի և դրանց կարևորության մասին՝ հորդորելով չանտեսել և չմոռանալ դրանք։
Նախապես նշել էի նաև, որ կմիանամ «Մեր ձևով» ժողովրդական շարժմանը և այսօր կատարում եմ խոստումս։ Այսօրվանից ես պաշտոնապես միանում եմ «Մեր ձևով» ժողովրդական շարժմանը։
Արցախցիների համար շարժմանը միանալն ավելի մատչելի դարձնելու նպատակով կհամակարգեմ հատուկ արցախցիների համար բացված գրասենյակը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև արցախցիներին հուզող խնդիրները։
Հավելեմ, որ ոչ միայն Սամվել Կարապետյանը, այլև Հայաստանի բոլոր քաղբանտարկյալները ունեն մեր՝ արցախցիների աջակցության կարիքը։ Բազում են նաև այն խնդիրները, որոնց բախվել և շարունակում են բախվել արցախցիները տարհանվելու առաջին օրվանից, ուստի ժամանակն է համախմբվել ընդհանուր գաղափարի շուրջ՝ միասնականություն ցույց տալով։
Համախմբվելու և խնդիրները բարձրաձայնելու հնարավորություն մենք արդեն իսկ ունենք, իսկ մեր հետագա անելիքների և ծրագրերի մասին կհայտարարեմ առաջիկայում։
Փաստաբան Ռոման Երիցյանի էջից

Բաց մի թողեք
«Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորներն են
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքից մանդատներ են ստացել