«Դուք որպես քահանա չեք կարող լինել այնտեղ, որտեղ պատշաճ է լինել քահանաներին»,- Հովհաննավանքում Մայր Աթոռի ներկայացուցիչը հայտնեց կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանին՝ հորդորելով լքել եկեղեցին։
«Ես չեմ ընդունում այդ որոշումը, չեմ հարգում այդ կառույցը, ով այս թուղթն ուղարկել է»,- ասաց կարգալույծ եղած քահանան՝ նշելով, որ չի պատրաստվում լքել եկեղեցին։
Իրավիճակը լարված է, Ստեփան Ասատրյանին սատարող քաղաքացիները աղմկում ու վիրավորական խոսքեր են հնչեցնում Կաթողիկոսի հասցեին։
Տարածքում են նաև մեծաթիվ ոստիկաններ, որոնք, ըստ լրագրողների, նախկին քահանային պաշտպանելու համար են այնտեղ։
Լրագրող Սյուզի Բադոյանը Հովհաննավանքից ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնեց, որ այս պահին ընթացող պսակադրությունն ի սկզբանե պետք է կատարեր կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանը։ Սակայն ընթացքում պարզ է դարձել, որ փեսայի հայրը որոշել է, որ արարողությունը կատարելու է Տեր Սարգիսը, այլ ոչ թե կարգալույծ քահանան։







Բաց մի թողեք
Այսօր իշխանությունը հերթական կարմիր գիծն է հատել` տեսանյութեր են հրապարակվել Մար Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի մասին
Սվետլանա Տիխանովսկայան չեղարկել է այցը Երևան
«Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծն ամբողջությամբ ընդունվել է