26/12/2025

Պապիկյանի ընկերը դպրոցականներին հրավիրել է ԵՊՀ․ Լուսանկար

Երևանում գործող դպրոցներից մեկի աշակերտի ծնողը մեզ պատմեց, որ վաղը ժամը 12:30-ին Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը, որը պաշտպանության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանի մտերիմ ընկերն է և դեկան է դարձել Պապիկյանի օժանդակցությամբ, մի խումբ դպրոցականների հրավիրել է հանդիպման` մայր բուհի Պալեանների դահլիճում:

Մեր տեղեկություններով` հանդիպումն իբրև թե նրա համար է, որ երեխաներին ծանոթացնեն ֆակուլտետի հետ, սակայն իշխանությունները ինտենսիվ կերպով սկսել են նախընտրական քարոզչությունը եւ անգամ դպրոցական երեխաներին չեն խնայում, հույս ունենալով, որ նրանց միջոցով կազդեն նրանց ծնողների վրա:

Ինքը` Նիկոլ Փաշինյանն էլ է պարբերաբար անչափահաս երեխաների հետ հանդիպումներ ունենում, զրուցում, իր աշխատավայրում նրանց ընդունում և երեխաների հաշվին փիառ անում ինքն իրեն:

Նշենք նաև, որ վաղվա հանդիպմանը ներկա են լինելու ոչ միայն այն աշակերտները, որոնք որոշել են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվել, այլ նաև նրանք, ովքեր չեն կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում:

Պապիկյանի ընկերը դպրոցականներին հրավիրել է ԵՊՀ