Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն հայտարարել է, որ «Ամերիկյան խաղաղության դարաշրջանը Եվրոպայի եւ Գերմանիայի համար ավարտվել է»։
Նա ընդգծել է, որ Արեւմտյան երկրները պետք է ձգտեն պահպանել ՆԱՏՕ-ն՝ որքան հնարավոր է երկար, չնայած անդրատլանտյան հարաբերություններում սպասվող փոփոխություններին։ Այս մասին նա ասել է Քրիստոնեա-Սոցիալիստական կուսակցության համագումարի ժամանակ, ինչպես հայտնում է Tagesspiegel պարբերականը։
Մերցը շեշտել է, որ եվրոպական երկրները պետք է պատրաստվեն Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների մասով արմատական փոփոխությունների, սակայն եւ նախազգուշացրել է, որ պետք է զերծ մնան հարաբերությունների խզումից։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ագրեսիվ արտաքին քաղաքականության մեջ չի սահմանափակվի Ուկրաինայով։ Այս մասին զգուշացրել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հայտնում է DW-ն։
«Պուտինը կանգ չի առնի։ Եվ եթե Ուկրաինան ընկնի, նա կանգ չի առնի»,- նշել է կանցլերը։
Մերցը հայտարարել է, որ Պուտինը շահագրգռված է «Եվրոպայում սահմանների հիմնարար փոփոխությամբ» և Խորհրդային Միության՝ իր նախկին սահմաններով վերականգնմամբ։ Նրա համոզմամբ՝ դա «հսկայական սպառնալիք է, այդ թվում՝ ռազմական, այն երկրների համար, որոնք ժամանակին եղել են այդ կայսրության մաս»։
Գերմանիայի կանցլերի խոսքով` Ուկրաինային հետագա օգնությունը և Եվրոպայի միասնությունը Մեծ Բրիտանիայի հետ ռազմավարական համագործակցության հարցում առաջնահերթություն են արտաքին և անվտանգային քաղաքականության մեջ։ Կարևոր է նաև «հնարավորինս երկար պահպանել ՆԱՏՕ-ն», որի արդյունավետությունը բազմիցս կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Բաց մի թողեք
Լիտվայում սկսվել է Ռուսաստան պայթուցիկ ծանրոցներ ուղարկելու մեջ մեղադրվող հինգ տղամարդկանց դատավարությունը
Մոսկվան ռմբակոծում է Ուկրաինան, մինչդեռ Կիևը թիրախավորում է ռուսական նավթային օբյեկտները
Սոցիալիստ առաջնորդ Գարսիան կոչ է անում «երկաթե ձեռք» գործադրել Թրամփի վրա