Ռուսաստանում ցանկանում են արգելել Deutsche Welle գերմանական հեռարձակողի գործունեությունը՝ այն ճանաչելով «ոչ ցանկալի» կոնտենտ պարունակող։
Այս մասին հայտնում է DW-ն։ Համաձայն այս հաղորդման, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Վասիլի Պիսկարեւը հայտարարել է, որ դատախազությունն ականջալուր է եղել խորհրդարանի ցուցումներին։
Դատախազությունը դեռեւս չի արձագանքել ու ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել է այս տեղեկությունը։ DW-ի գլխավոր տնօրեն Բարբարա Մասինգն էլ հայտարարել է, որ դա եւս մեկ վկայություն է այն բանի, որ ռուսական գործող վարչակարգը չի գնահատում մամուլի ազատությունը եւ վախենում է անկախ տեղեկատվությունից։
Նա հավելել է, որ, չնայած ճնշումներին, իրենց լրատվամիջոցի ռուսալեզու տարբերակի լսարանն ավելի է մեծացել, եւ իրենք շարունակում են լուսաբանել բոլոր իրադարձությունները, ներառյալ՝ ռուս-ուկրաինական պատերազմը։
Նշենք, որ Ռուսաստանում Deutsche Welle պարբերականը ժամանակին ստացել է «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ եւ արգելափակված է դեռ 2022 թվականից։







Բաց մի թողեք
Թուրքական երկնքում լիբիական ինքնաթիռը «արտաքին միջամտությա՞մբ» է խորտակվել
Իվանիշվիլին ազատվում է Միխայիլ Սահակաշվիլու «մռայլ ժամանակների ժառանգությունից»
Սիրիայում «կայունությունը Թուրքիայի կայունությունն է», ցանկանում են խախտել տարեսկզբին