Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում։ Նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ։
«Փաստ» օրաթերթը գրում է. 2025 թվականի մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաների` թեփուկավոր ձկների և դրանց արտադրանքը արտահանել Եվրոպական միության երկրներ։ Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ ձուկ և ձկնամթերք արտահանող տնտեսվարողները ԵՄ չափանիշներին համապատասխանելու դեպքում պետք է հայտ ներկայացվի Եվրոպական Միության Առևտրի և վերահսկման մասնագիտական (TRACES) համակարգում գրանցվելու համար:
Ներկայումս Եվրոպական միության երկրներ արտահանելու նպատակով հետաքրքրություն են ցուցաբերել մի քանի ընկերություններ։
Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով՝ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի ընդունած կանոնակարգերով սահմանված պահանջները ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս դառնալու համար պետք է անցնեն որոշակի իմպլեմենտացման գործընթաց։ Այս համատեքստում, որպեսզի հնարավոր լինի կառավարության որոշման նախագծերում սահմանել Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանման ընթացակարգը և Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ ձուկ և ձկնամթերքի արտահանման նպատակով՝ ԵՄ կանոնակարգերին համապատասխան ձկնաբուծական տնտեսություններին և ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին ներկայացվող պահանջների հաստատումը և ստուգումների իրականացումը, անհրաժեշտ է օրենքի 6-րդ հոդվածում կատարել լրացում՝ սահմանելով համապատասխան լիազորող նորմերը, ինչպես նաև հիմք ընդունելով այն փաստը, որ արտադրությունը տնտեսական գործունեություն է, ապա վերջիններիս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով, ուստի անհրաժեշտ է զուգահեռ դրույթներ սահմանել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում։
Հաշվի առնելով հարցի կարևորությունը և հրատապությունը, այն նոր հնարավորություն կընձեռի արտադրողներին նոր շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ, առաջարկվում է նախագծերի փաթեթը համարել հրատապ և անհետաձգելի։
Օրենքների նախագծերի ընդունումից հետո հնարավոր կլինի մշակել և կառավարության հաստատմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագծերի փաթեթը, որով ազգային օրենսդրությամբ կտեղայնացվեն Եվրոպական Միության կանոնակարգերի պահանջները, ինչը երաշխիք կհանդիսանա Եվրոպական միության երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու համար՝ միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում։

Բաց մի թողեք
Հայաստանում ընտրությունների ինստիտուտը չի աշխատում, եւ ընտրություններով չես կարող իշխանություն փոխել
Մենք երկաթը սառն ենք ծեծում
Գնել Սանոսյանը Ամուլսարից մոտ 8.7 մլն դրամ աշխատավարձ է ստանում