Մայիսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձեռքի մարդու կծած» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան Երևանի բնակիչ 12-ամյա Կ․ Ս․-ն։ Պարզել են նաև, որ մայիսի 24-ին ժամը 12։00-ի սահմաններում Շիրազի փողոցի 22 շենքի հետնամասում գտնվոող այգում Կ.Ս․-ի հետ խաղի ժամանակ ըստ նախնական տեղեկությունների անծանոթ տարօրինակ վարքագիծ ունեցող չափահաս տղան կծել է նրան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Կ․ Ս․-ն սովորում է Երևանի հիմնական դպրոցներից մեկի 6-րդ դասարանում։
Բաց մի թողեք
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14 տարեկան աղջիկ է մահացել
Փոխնակ մոր ծառայություններից օգտվել է զոհված զինծառայողի 27 ծնող. կփոխհատուցվի նաև երկրորդ փորձը