Օդի աղտոտվածությունը չափող սարքերից ստացված տվյալները հասանելի կլինեն. մշակվել և ներդրվել է համապատասխան էլեկտրոնային հարթակ, որը ցույց կտա օդի՝ փոշով աղտոտվածության մակարդակը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այսօրվանից հարթակը դառնում է հասանելի բոլոր նրանց համար, որոնք կցանկանան ծանոթանալ փոշու վերաբերյալ տվյալներին․ «Այս աշխատանքներն ու սարքերի տեղադրումը շարունակական են, բոլոր վարչական շրջաններում պետք է ունենանք տեղադրված համապատասխան սարքեր»,- ասել է նա։
Քաղաքապետը նշել է, որ քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը պետք է տվյալներից օգտվելու հնարավորություն ունենա. «Ավագանու որոշմամբ՝ բոլոր այն հատվածներում, որտեղ փոշու անկանոն, անտրամաբանական ծավալների ավելացում է նկատվում, շինարարական ընկերությունները համապատասխան գործողություններ պետք է իրականացնեն»։
Բաց մի թողեք
Զինվորի տունը ցնծում է․ Դավիթի ու Ռոզայի ընտանիքում աղջիկ է լույս աշխարհ եկել. Լուսանկար
Լևոն Արոնյանի հաղթարշավը կանգնեցնել հնարավոր չէ․ Հերթական հաղթանակը
Օգոստոսի 20-ի աստղագուշակ․ Մի՞թե խնդիրներ չեք սպասում։ Ապարդյուն …