05/05/2026

EU – Armenia

Առանձնազրույց ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ Տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետը։

Երևանում մայիսի 5-ին կմեկնակի Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ Եվրոպական միությունը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման արարողությունը: Գագաթնաժողովի ավարտին սպասվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարությունները: