«Sud Ouest» թերթը հաղորդում է, որ Բորդո ժամանած «Ambition» զբոսանավում մոտ 1700 մարդ կարանտինացվել է, այն բանից հետո, երբ նավի վրա գտնվող տղամարդը մահացել է նորովիրուսային վարակի հետևանքով առաջացած գաստրոէնտերիտից։
Թերթի տվյալներով՝ մահացածը 90 տարեկանից բարձր բրիտանացի տղամարդ էր։ Քանի որ 50 այլ ուղևորների և անձնակազմի անդամների մոտ հիվանդության ախտանիշներ էին զարգացել, նավի բոլոր ուղևորները մեկուսացվել են։ Նավը Շետլանդյան կղզիներից ժամանել է Ֆրանսիայի հարավ-արևմուտք՝ ճանապարհին կանգ առնելով Բելֆաստում, Լիվերպուլում և Բրեստում։
Նավ ժամանած բժշկական մասնագետների խումբը ուղևորներից բիոպսիայի նմուշներ է վերցրել։ Տեղական պրեֆեկտուրան արգելել է ուղևորներին և անձնակազմին լքել նավը մինչև թեստերի արդյունքների հրապարակումը։
Թերթը, սակայն, նշում է, որ խոսքը հանտավիրուսային վարակի մասին չէ։

Բաց մի թողեք
Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյանը թվեր է հրապաարկել
Ծննդատունը փողոցում գտնված նորածնի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղ․ Հայաստանում 3639 վաղաժամ մահ՝ 2025-ին