Հունիսի 2-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության խորհրդական Արսեն Քոթանջյանն ընտրվել է ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի 1-ին կոմիտեի (զինաթափում և միջազգային անվտանգություն) փոխնախագահ։
Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։
«Հայաստանը կգործադրի առավելագույն ջանքերը կոմիտեի աշխատանքներում ներդրում ունենալու և միջազգային անվտանգության և զինաթափման օրակարգը առաջ մղելու համար»,- ասվում է ներկայացուցչության հաղորդագրության մեջ։


Բաց մի թողեք
Փաշինյանը՝ ԱԺ հնարավոր նոր ընտրությունների մասին
Փաշինյանը նշել է, թե երբ կարող է ստորագրվել խաղաղության պայմանագիրը
«ԹՐԻՓՓ»-ի նախագծման աշխատանքները սկսվում են․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ