Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարճել է Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի անդամների վերաբերյալ վարչական վարույթը։
Գասպարյանի հոր և եղբոր՝ Մնացական և Ժորա Գասպարյանների վերաբերյալ ԿԿՀ-ն վարչական վարույթ էր հարուցել՝ նրանց կողմից հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառով։
Օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, ԿԿՀ ծանուցման հիման վրա Գասպարյանները պետք է ներկայացնեին եկամուտների և ծախսերի հայտարարագրերը, ինչը չի արվել։ Ըստ այդմ, այդ ժամկետի ավարտից հետո՝ հունիսի 14-ին Հանձնաժողովում նախատեսված էր վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությունը, սակայն, ինչպես պարզվեց՝ գործի քննությունից առաջ Գասպարյաններն արդեն ներկայացրել են հայտարարագրերը։ Այս հանգամանքները նկատի ունենալով՝ ԿԿՀ-ն կարճել է վարչական վարույթը՝ հայտարարելով բանավոր դիտողություն և ազատելով վերջիններիս պատասխանատվությունից։

Բաց մի թողեք
Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել․ Լուսանկար
Տղամարդկանց կողմից զուգընկերներին թմրանյութեր մատակարարելու և բռնաբարելու գործով ձերբակալվել է 8 մարդ
Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ