Միացյալ Նահանգները զգալի մաքսատուրքեր է սահմանում ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ։
Միաժամանակ՝ Վաշինգտոնը հասնելու է նրան, որ ԵՄ կողմից ամերիկյան տեխնոլոգիական հսկա ընկերությունների նկատմամբ կիրառված տուգանքները չեղարկվեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Եվրամիությունը շատ բարձր գին կվճարի այդ անօրինական եւ ոչ էթիկական արարքի համար, ինչի մասին ես նրանց հետեւողականորեն նախազգուշացրել եմ»,- սոցկայքի իր էջում գրել է Թրամփը՝ մեկնաբանելով Apple.-ի տուգանումը ԵՄ կողմից։
Նա նաեւ հավաստիացրել է, որ հասնելու է նրան, որ տուգանքները ամբողջ ծավալով չեղարկվեն։ Որ հակազդում էլ՝ հայտարարել է ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ զգալի մաքատուրքեր սահմանելու մասին։

Բաց մի թողեք
«Պատերազմը» եռում է․ Բեռլինը զանգվածաբար արտաքսում է ռուս դիվանագետներին
ՌԴ-ում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը՝ այլևս հանցագործ է․ Լուսանկար
Ռուսաստանը փակո՞ւմ է դռները միգրանտների առաջ․ 200 հազար օտարերկրացու մուտքն արգելվել է