12/08/2026

EU – Armenia

Վթար Մաշտոցի պողոտայում. «Աուդի»-ն բախվել է Եղիշե Չարենցի թանգարանի պատին. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. Լուսանկար

Oգոստոսի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտա-Արամի փողոցի խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Խ. Արմանի վարած «Աուդի» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Ա. Գասպարյանի վարած «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Աուդի»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով Եղիշե Չարենցի տուն-թանգարանի պատին։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. «Աուդի»-ի վարորդը եղել է ոչ սթափ, որը տևական ժամանակ փորձել է պարեկներին մոլորեցնել և սթափության թեստ չհանձնել։