Օգոստոսի 11-ին՝ ժամը 22։32-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձիթհանից սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել անվտանգ տարածք։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։



Բաց մի թողեք
Աշտարակի կամրջից նետվողը տղամարդ է
Արկադի Դումիկյանի ավտոմեքենան հրդեհվե՞լ է. Տեսանյութ
Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա 4 տուժած․ Լուսանկար