Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներում դասապրոցեսը ընթանում է բնականոն հունով։
Այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությանը, թե Երևանի դպրոցներում ահաբեկչություն է նախապատրաստվում։
Ըստ նրա՝ որոշ դպրոցներում ծնողներն իրենց նախաձեռնությամբ երեխաներին տարել են տուն։ «Տելեգրամ» ալիքներով տարածվող տեղեկատվությունն ուսումնասիրվում է:
Ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ Երևանի դպրոցներում դասապրոցեսը բնականոն հունով ընթանում է, անհանգստանալու հիմքեր չկան։
Հիշեցնենք՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը ևս զգուշացրել է, որ տարածվող տեղեկատվությունը կեղծիք է:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն էլ նշել է, որ ահաբեկչության մասին կեղծ լուրերի հետևում այլ երկրների հատուկ ծառայություններն են:

Բաց մի թողեք
Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է․ Երևանում և մարզերում միջոցառումներ կանցկացվեն
Ստեղծվել է «Կրթվելը նորաձև է» ՀԿ․ ընդունվել է անդրանիկ հայտարարությունը․ Լուսանկարներ
Չգիտեմ՝ ոնց ասեմ, որ ասածս ճիշտ ընկալվի. Ժաննա Անդրեասյան