Այսօր՝ ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում անհայտ անձի կողմից Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա:
Երեխան գտնվում է ծանր վիճակում, բժիշկները տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա Հերացու հիվանդանոցի ռեոնիմոբիլով երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Հիվանդանոց են ժամանել իրավապահները: Ոստիկանները պարզել են, որ երեխան 1,5 տարեկան տղա է:
Պարզվել է նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Ալեք Մանուկյան փողոցից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան երրորդ հարկի իրենց տան պատուհանից անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան կազիրյոկի վրա, որտեղից էլ ընկել է գետնին:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել:
Ոստիկանությունը պարզում է երեխայի ինքնությունը:

Բաց մի թողեք
Եվրոպայում առողջապահության սպասման ժամանակը. ամենավատ երկրները
Ռուսաստանը պաշտոնապես հրաժարվեց սեքսոպաթոլոգներից
Կլիմայի փոփոխություն. Ինչպե՞ս են ջերմային ալիքները ազդում հղիությունների վրա ամբողջ Եվրոպայում