ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում Հայաստանին և հայ ժողովրդին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի կապակցությամբ:
Այս մասին նշված է դեսպանության էջում:
Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներն առաջացրել են արտակարգ իրավիճակ․ ավոտճանապարհների և կամուրջի փլուզումներ, շենք-շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումներ, ջրի մեջ արգելափակումներ, ջրածածկված տներ և անասնագոմեր, արգելափակված ճանապարհներ, հայտնի է նաև զոհերի մասին:
Երեկվա հորդառատ անձրևից հետո Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի մասին առաջին ամփոփ տվյալներն են:
Արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ:

Բաց մի թողեք
Մահացել է Իտալիայի ակտիվիստ-քաղաքական գործիչ Էմմա Բոնինոն. նա 78 տարեկան էր. Լուսանկար
«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. Լուսանկարներ
Մասկը վնասակար ազդեցություն է ունենում հասարակության վրա