Հայաստանի տարածքում օգոստոսի 22-23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 24-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում ջերմաստիճանը կհասնի +39 աստիճանի։
Երևանում օգոստոսի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Բաց մի թողեք
Կիսելյովի հաղորդումը չի հեռարձակվի Հայաստանում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. ԲՏԱ նախարար
Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ․ Սուրենյան
Ովքեր և ինչպես պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր